Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին պատասխանատվությունից ազատելը
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: