Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-609-24.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետից հանել «բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.» եւ «բրոքերային եւ միջնորդական այլ ծառայություններ.» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: 

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ս.թ. հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` «Հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցին եւ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 29 արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի պահանջներից:

2.   Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների մատուցումը ազատված են ավելացված արժեքի հարկից:

Խնդիրը կայանում է նրանում, որ տնտեսության ֆինանսական հատվածում մատուցվում են նաեւ այնպիսի ծառայություններ, որոնց դիմաց ծառայություն մատուցողը ստանում է ոչ տոկոսային եկամուտ, որը միջազգային պրակտիկայում ընդունված է հարկել ավելացված արժեքի հարկով: Այդպիսի ծառայություններից են ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) կողմից մատուցվող, ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունները:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գործող օրենսդրությամբ սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների շրջանակի կրճատմանը:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսավարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության շրջանակի վերանայումն է:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է որոշակիորեն նեղացնել տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսավարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության շրջանակը: 

Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է վերացնել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների մատուցման գործարքների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական: 


ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:

3. Նախագծում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:

4. Նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:

5. Նախագծում առկա են խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝ նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ՝ օրենք/ 15-րդ հոդվածի 17-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը» եւ ?բրոքերային եւ միջնորդական այլ ծառայություններ» բառերը: Մինչդեռ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի 1-ին պարբերությունը նման բառեր չի պարունակում: Հետեւապես, նախագծով նախատեսված փոփոխությունը պետք է վերաբերի օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի 8-րդ եւ 14-րդ պարբերություններին: Այդ առումով նախագծի 1-ին հոդվածի դրույթներն անհրաժեշտ է վերանայել եւ խմբագրել՝ նկատի ունենալով օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 70-րդ հոդվածների պահանջները:

6. Նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

7. Օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանված են:

8. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության 5-րդ կետին:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված ՀՀ օրենքի նախագծի նախկին խմբագրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարություն իր՝ 2014 թվականի հունվարի 20-ի թիվ 01/237-14 գրությամբ:  

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:  

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծի) նախատեսվում է ավելացված արժեքի հարկով հարկել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների մատուցումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ֆինանսական գործակալի, ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծի) նախատեսվում է ավելացված արժեքի հարկով հարկել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների մատուցումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ֆինանսական գործակալի, ինչպես նաեւ բրոքերային եւ միջնորդական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն: