Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6101-26.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ  կետի «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի»    բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի 1-ին հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին, չնայած որ  միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում էլ ավելի կբարձրանա հանրային կառավարման ոլորտում կառավարման արդյունավետությունը: