Armenian ARMSCII Armenian
Կ-4523-02.12.2022,16.12.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի 12-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի «վերաքննիչ քաղաքացիական» բառերը փոխարինել «վերաքննիչ հակակոռուպցիոն» բառերով, իսկ «Վերաքննիչ քաղաքացիական» բառերը` «Վերաքննիչ հակակոռուպցիոն» բառերով.

2) 8-րդ մասի «Վերաքննիչ քաղաքացիական» բառերը փոխարինել «Վերաքննիչ հակակոռուպցիոն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: