Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0292-11.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 2-ի 1-ին մասում ավելացնել «այլ օրենքներով եւ իրավական ակտերով» բառերը։

Հոդված 2. Օրենքի հոդված 4-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) բնական մենաշնորհի ոլորտներում պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմինը»։

Այս կապակցությամբ հոդվածի «գ» կետը համարել «դ» կետ։

Հոդված 3. Օրենքի հոդված 16-ի 1-ին մասում «Բացառիկ իրավունքով» բառերից հետո ավելացնել «այդ թվում՝ բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում» բառերը, «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «լիազորված մարմինները» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։