ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի, ՀՕ-239) (այսուհետ` օրենսգիրք) 986-րդ հոդվածի2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ինկետում «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությունը. «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 990-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9901 -րդ հոդվածով`
«Հոդված 9901 . Ապահովագրությանդասակարգումը
«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույնօրենսգրքով նախատեսված անձնական, գույքային եւ պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրությանդասակարգումը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում փակագծերում նշված «վկայական, հավաստագիր, անդորրագիր» բառերից հետո լրացնել «վկայագիր,» բառը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1010. Ապահովագրական պարգեւ (ապահովագրավճար)»
Նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով:
Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետի վերջում դնել ստրակետ եւ լրացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագրում «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառը:
ՀՈԴՎԱԾ 10 . Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգեւները վճարվում են» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։