Armenian ARMSCII Armenian
Կ-3182-01.06.2004-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի) 986-րդ հոդվածի 2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ին կետի «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:»:

Հոդված 4. Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9901 -րդ հոդվածով`

«Հոդված 9901 . Ապահովագրության դասակարգումը

«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված անձնական, գույքային եւ պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրության դասակարգումը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը փակագծերում նշված «անդորրագիր» բառից հետո լրացնել «, վկայագիր» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1010. Ապահովագրական պարգեւ (ապահովագրավճար)».

2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով.

3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգեւները վճարվում են» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։