Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-614-30.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այուսհետեւ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1)   լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1)-րդ կետով.

«1.1) փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրառված տեղեկություն վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել.».

2) 8-րդ կետի «արխիվային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում էլեկտրոնային» բառերը.

3) 9-րդ կետի «արխիվային փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «, այդ թվում էլեկտրոնային» բառերը։

4) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) արխիվ՝ իրավաբանական անձ կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային այլ միավոր, այլ իրավաբանական անձ, նոտար կամ անհատ ձեռնարկատեր,  որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանած կարգով ոչնչացնելը».

5) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6) 15-րդ կետում «ժամանակավոր» բառից հետո լրացնել «՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ» բառերը.

7) 16-րդ կետից հանել «կառավարման» բառը.

8) 19-րդ կետում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետում «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին պարբերությունր շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանման եւ օգտագործման կարգը.».

3) 2-րդ կետի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների եւ արխիվների օրինակելի կանոնակարգերը.»։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացրած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրության սահմանած կարգով ոչնչացնելը պարտավոր են ստեղծել արխիվ, այլ իրավաբանական անձինք, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց գործունեության ընթացքում առաջացրած արխիվային փաստաթղթերի պահպանության տարբերակը՝ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը.».

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1)   1-ին մասի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով։

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրաց կողմից» բառերը փոխարինել «նրանց կողմից ստեղծած կամ» բառերով։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «10» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «տարի» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փաստաթղթերի համար՝ 3 տարի» բառերը.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետի «- տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար՝ 75 տարի» բառերը փոխարինել «- համայնքների գրքեր՝ մինչեւ նորի կազմելը» բառերով.

3) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.

«- դատական գործերի համար՝ 30 տարի։»։

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի «տեղեկատվություն» բառն փոխարինել «տեղեկություն» բառով` ըստ հոլովաձեւերի։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

1. Անհրաժեշտությունը- 21-րդ դարում ՀՀ արխիվային համակարգի առջեւ ծառացան նոր մարտահրավերներ, որոնք պայմանավորված են տեղեկատվական հասարակության բուռն զարգացումով, կառավարման փաստաթղթային ապահովման բնագավառում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումով, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության բուռն ծավալումով: Սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային փաստաթուղթ հասկացությունը (էլեկտրոնային ձեւով ներկայացված տեղեկություն կամ հաղորդագրություն) չի արտացոլում էլեկտրոնային փաստաթղթի էությունը, դրա պահպանության, արխիվացման եւ օգտագործման սկզբունքները, միաժամանակ անհրաժեշտ է պակասեցնել արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները մինչեւ մշտական պահպանության հանձնելը, սահմանել դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետները մինչեւ մշտական պահպանության հանձնելը, վերացնել գործող օրենքի տեխնիկական թերությունները:«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Փաստաթուղթ»  հասկացությունը չի համապատասխանում ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ ստանդարտներով սահմանված ոչ «փաստաթուղթ», ոչ էլ «էլեկտրոնային փոստաթուղթ» ստանդարտներին, եւ քանի որ սույն փաթեթով տրվում են հիշյալ հասկացությունները նոր խմբագրությամբ, ուստի անհրաժեշտ է նշված օրենքում կատարել համապատասխան փոփոխություն:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Հանրապետությունում արխիվային գործի զարգացման ընդհանուր մակարդակը, ներառյալ օրենսդրությունը, գիտամեթոդական եւ կազմակերպական գործունեությունը, ընդհանուր առմամբ համադրելի է հետխորհրդային տարածաշրջանի պետությունների արխիվային գործի ընդհանուր մակարդակի հետ, իսկ մատչելիության ազատականության հարցում, համաձայն Արխիվների համաշխարհային խորհրդի իրականացրած մոնիթորինգի, առաջինների թվում է: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճի հետ անհրաժեշություն է առաջացել կարգավորել փաստաթղթի այդ տեսակի պահպանման, արխիվացման եւ օգտագործման սկզբունքները: Սակայն դեռեւս օրենսդրորեն չեն սահմանվել նշված սկզբունքները: Առաջնային խնդիր է դեռեւս թղթե կրիչով փաստաթղթերի անվտանգ պահպանության հարցը: Օրեսդրությամբ նախատեսված է պետական մարմիններում փաստաթղթերը ժամանակավոր պահպանել մինչեւ մշտական պահպանության հանձնելը 10 տարի, որը մեծ ժամանակամիջոց է եւ որի ընթացքում որոշ փաստաթղթեր կորչում են, ուստի անհրաժեշտ է պակասեցնել ժամանակավոր պահպանման ժամկետը: Անհրաժեշտ է սահմանել նաեւ դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն- Օրենքի նախագիծը համահունչ է ՀՀ էլեկտրոնային հասարակության ձեւավորման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգերին

4. Կարգավորման նպատակը  եւ բնույթը- Օրենքի նախագծի ընդունման հիմնական նպատակն է՝

1.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծվող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման եւ հետագա պահպանության ու օգտագործման ապահովում

2.Քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրում

3. Հասարակության համար արխիվային տեղեկությունների մատչելիության ընդլայնում առցանց կարգով, որը անսահման հնարավորություն է տալիս արագ ծանոթանալու արխիվային մեծ ծավալների տեղեկությունների հետ

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք- Նախագիծը մշակվել է Հայաստանի ազգային արխիվում, այլ ինստիտուտներ եւ անձինք չեն մասնակցել:

6.  Ակնկալվող արդյունքը - Օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համարժեք էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման եւ հետագա պահպանության ու օգտագործման ապահովմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման մասին

««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

1.Օրենքների նախագծերըը /այսուհետ՝ նախագծեր/ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագծերը համապատասխանում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:

3.Նախագծերում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:

4.Նախագծերում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:

5.Նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

6.Օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանված են:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1.Օրենքի նախագիծը /այսուհետ՝ նախագիծ/ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագիծը համապատասխանում է հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:

3.Նախագծում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:

4. Նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:

5.Նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

6.Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝ նախագծի 1-ին հոդվածում «2001 թվականի ապրիլի 3-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2012 թվականի մարտի 19-ի» բառերով՝ նկատի ունենալով ՀՕ-127-Ն օրենքի պահանջները:

7. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության  6-րդ կետին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի վրա կունենա չեզոք ազդեցություն եւ բյուջետային քաղաքականության փոփոխությանը չի հանգեցնի:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծվող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման եւ հետագա պահպանության ու օգտագործման ապահովմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`  նախատեսվում է ներդնել քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգ, ինչպես նաեւ Նախագծերով հստակեցվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծվող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման եւ հետագա պահպանության ու օգտագործման կարգը:

 Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: