Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-615-01.10.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 72-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Պետական տուրքը վերադարձվում է, եթե մինչեւ դատաքննությունը սկսելն ամբողջությամբ կատարվել է պարտավորությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7)-րդ կետում «համաձայնությունը» բառից հետո վերջակետը փոխարինել միջակետով:

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել նոր 8)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8) վերացել են այն հանգամանքները, որոնց համար ներկայացվել է հայց:ե:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Վերոնշյալ փոփոխության նպատակը օրենքների համապատասխանեցումն է միմյանց ու գործնականում առկա օրենսդրական բացի վերացումն է: Օրինակ, եթե գումարի բռնագանձման վերաբերյալ հայց է ներկայացվում, իսկ մինչեւ դատավարության սկսելը պատասխանող կողմը վճարում է պահանջվող գումարը, ապա դատարանը պետք է կարճի գործը եւ «Պետական տուրքի մասինե օրենքի 38 հոդվածի գ) կետի համաձայն տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում վերադարձնի վճարված պետական տուրքը, ոչ թե ավարտի գործը եւ պետական տուրքի վճարումը դնի պատասխանող կողմի վրա, որը մինչեւ դատավարության սկսելն արդեն իսկ կատարել է իր պարտավորությունը: Այլապես մի իրավիճակ է ստեղծվում, որ հայցվոր կողմը մինչեւ դատավարությունն իր պահանջի մասով ամբողջ ծավալով բավարարում ստանալով, չի հրաժարվում հայցից, այնուամենայնիվ շարունակում է մասնակցել դատավարությանը, դատարանում պնդում է իր պահանջն ու դատարանի վճռով կրկնակի բավարարում ստանում:

Փոփոխության մեկ այլ պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ դատարանն առանց դատաքննություն կազմակերպելու, այսինքն արդարադատություն չիրականացնելով, ընդամենը գործն ավարտելով հաստատում է պետական տուրքի գանձումը: