Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3184-01.06.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(10 հունիսի 1998 թվականի, ՀՕ-186) (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլատվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկի 5-րդ կետի5.4 եւ 5.6 ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

5.6 ապահովագրական բրոքերայինգործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի19-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլատվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկի 5-րդ կետի 5.4 ենթակետից հետո լրացնել նոր 5.41 ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ.

5.41 ոչ կյանքի ապահովագրությանիրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

ՀՈԴՎԱԾ 3 .Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: