Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3184-01.06.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլատվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում`

ա) 5-րդ կետի5.4 եւ 5.6 ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« 5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով »

« 5.6 ապահովագրական բրոքերայինգործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով »

բ) 5-րդ կետը 5.4. ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.41 ենթակետով`

« 5.41 ոչ կյանքի ապահովագրությանիրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով »:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: