Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի`
1) 4-րդ մասը`
ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»,
2) 5-րդ մասը`
ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջը արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը`
1) 4-րդ մասում «տույժերի հետ միասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը,
2) 6-րդ եւ 7-րդ մասերում «չափով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը,
3) 9-րդ մասում «չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի)» բառերը,
4) լրացնել հետեւյալ բովանդակության նոր՝ 10-րդ մասով.
?10. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային վճարից ազատված գործունեություն իրականացնող անձինք հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային վճարից ազատման արտոնությունից, եւ գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»,
Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածի 6-րդ կետը`
1) «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է սույն կետով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Թեեւ գործող օրենսդրությամբ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման համար կան որոշ հարկային խթաններ, այդուհանդերձ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բավարար չեն:
Բացի այդ, հարկային վարչարարությանը հատուկ խնդիրների ու հարկումից խուսափելու ռիսկերի պատճառով նախկին տարիներին կիրառվել են հարկային հաշվառմանն առնչվող որոշակի սահմանափակումներ եւ հարկային հսկողության գործիքներ: Ներկայումս հարկային վարչարարության եւ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված` վերոնշյալ սահմանափակումներն ու հսկողական գործիքները կարող են որոշակիորեն կրճատվել:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1) 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,
2) սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,
3) սահմանել, որ`
ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,
բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ,
գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,
4) վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,
5) աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,
6) վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,
7) սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները արտոնագիրը ստանում են առանց արտոնագրի վճարման,
8) նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման եւ ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս եւ 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,
9) սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հարկման համակարգն է եւ գործարար միջավայրը ընդհանրապես:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ազատել հիմնական հարկերից, ինչպես նաեւ նպաստել գործարար միջավայրի բարելավմանը:
1. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը որոշակի բարենպաստ ազդեցություն կունենա սահմանամերձ գյուղերում բնակչության համար ստոմատոլոգիական (ատամնաբուժական) եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ֆիզիկական հասանելիության եւ ֆինանսական մատչելիության վրա:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից կատարվող գործարքների փաստաթղթավորման նպատակով 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների) դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` նկատի ունենալով մի շարք միջոցառումների պատշաճ իրականացման հանգամանքը, մասնավորապես`
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝10) 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,
11) սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,
12) սահմանել, որ`
ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,
բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումներով,
գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,
13) վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,
14) 3 տարվա ընթացքում աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,
15) վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,
16) սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին (այդ թվում` ֆիզիկական անձանց) արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման,
17) նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման եւ ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս եւ 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,
18) սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:
Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կկազմի շուրջ 30 մլրդ. ՀՀ դրամ: