Armenian ARMSCII Armenian
Կ-6214-03.10.2014-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը`

ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:».

2) 5-րդ մասը`

ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջը արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «տույժերի հետ միասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ եւ 7-րդ մասերը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

3) 9-րդ մասը «չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակության 10-րդ մասով.

«10. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային վճարից ազատված գործունեություն իրականացնող անձինք հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային վճարից ազատման արտոնությունից, եւ գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածի 6-րդ կետը`

1) «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է սույն կետով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: