ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են նաեւ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում՝ նաեւ համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ եւ 6-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
4. |
կյանքի ապահովագրության իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
- |
6. |
ապահովագրական բրոքերային գործունեություն |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
- |
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ ենթակետիցհետո լրացնել հետեւյալ41 -րդ ենթակետը`
41 . |
ոչ կյանքի ապահովագրության իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
- |
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը «ժամկետի ավարտը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21 -րդ մասով սահմանված դեպքերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 48-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով`
«21 . Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ապահովագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակնե ր ի լիցեզիաները համարվում են Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 41 -րդ ենթակետով նախատեսված ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաներ:
Սույն մասն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:»
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: