Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածի 2-րդ մասը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատ-կությունները սահմանվում են նաեւ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում՝ նաեւ համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ եւ 6-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. | կյանքի ապահովագրության իրականացում |
«6. | ապահովագրական բրոքերային գործունեություն |
Հոդված 3.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41
-րդ
ենթակետով`
«41 . | ոչ կյանքի ապահովագրության իրականացում |
Հոդված 4. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո ապահովագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները համարվում են օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 41 -րդ ենթակետով նախատեսված ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաներ:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: