Հոդված 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985) 9 գլուխը լրացնել նոր 1071 -1073 հոդվածներով՝
«Հոդված 1071 ՍԵՐՄԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՑԱՆՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Սերմանյութի եւ տնկանյութի արտադրության, ներմուծման եւ իրացման, դրանց ցանքային պիտանելիության կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Հոդված 1072 ՀՈՂՈՒՄ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ԹՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑԵԼԸ
Հողում եւ բուսական ծագում ունեցող մթերքներում ՀՀ կառավարության կողմից սահմանված թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Հոդված 1073 ՀՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏԵԼԸ
Հողի մշակության սահմանված կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով»:
Հոդված 3 . Օրենսգրքի 108 հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով»:
Հոդված 4. Օրենսգրքի 109 հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով»:
Հոդված 5. Օրենսգրքի 111 հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում մինչեւ մեկ ամիս ժամանակով»:
Հոդված 6. Օրենսգրքի 219 հոդվածի 1 մասում «108-1102 » հոդվածները փոխարինել «110-1102 » հոդվածներով:
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ գլուխը լրացնել նոր 2381 հոդվածով
«Հոդված 2381 ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՝
Երկրագործության պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի1071_ 1073 , 108, 109 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երկրագործության պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Երկրագործության գլխավոր պետական տեսուչը եւ նրա տեղակալները, մարզային երկրագործության պետական տեսուչները»:
Հոդված 7. Օրենսգրքի 244 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝.
«Հոդված 244. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողտասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում« առաջարկվող փոփոխությունները բխում է »Ագրարային պետական տեսչությունների մասին« ՀՀ օրենքի 3-րդ գլխի 9-րդ հոդվածիդ/ կետի պահանջներից, որով կարգավորվում է երկրագործության ոլորտում պետական տեսուչի գործունեության ուղղություններին համապատասխանող իրավունքները: Վերջինս նպատակաուղված է օրենքի 6-րդ հոդվածով սահմանված վերահսկողության ուղղղություններին, որտեղ ներառված են հողի մշակության, սերմնանյութի եւ տնկանյութի արտադրության, ներմուծման եւ իրացման, դրանց ցանքային պիտանելիության, հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման, կարանտին վնասատուների, բույսերի հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի եւ այլ ագրարային կանոնների խախտումներին: Առաջարկությունների ընդունումը նպաստում է երկրագործության ոլորտի կառավարման մարմնի, հողօգտագործող տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների փոխհարաբերությւոնների կարգավորումը եւ երկրագործության պետական տեսչության գործունեության հստակեցմանը: