Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները» բառերը.
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.
«7.Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Շարժական գույքի կադաստրի վարման նպատակով հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկը, շարժական գույքի կադաստրի վարման կարգը, հաշվառման մատյանների ձեւերը, ինչպես նաեւ հաշվառում իրականացնող մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ մասըն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: