Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6303-08.10.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) Հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձեւն ու կարգը,

բ) մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը եւ այդ տեղեկատվության տրամադրման ձեւը եւ կարգը, ինչպես նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման եւ հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:

Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որեւէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առեւտրային արբիտրաժին դիմելու՝ սպառողի իրավունքը:

գ) բանկի եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը եւ մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին եւ ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Բանկերը պարտավոր են հետեւել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ:  Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1 մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մաuին», ««Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման հիմնավորում

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մաuին», ««Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Միջազգային Զարգացման Ընկերակցություն վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող զարգացման քաղաքականության գործառնության (DPO) ծրագրային փաստաթղթով եւ տեխնիկական առաջարկություններով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ օրենքներով այժմ սպառողն իրավունք չունի վարկային բյուրոյի դեմ բողոք ներկայացնելու ֆինանսական համակարգի հաշտարարին, ինչը զրկում է նրանց իրավունքների արագ եւ անվճար պաշտպանությունից:

Ինչ վերաբերվում է ««Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների փոփոխությունը, ապա խնդիրը կայանում է նրանում, որ ոչ սպառողական վարկային պայմանագրերի կնքման եւ սպասարկման վերաբերյալ առկա չէ ԿԲ իրավասությունը պահանջելու այդ գործընթացներում հաճախորդներին որոշակի տեղեկատվության բացահայտման պահանջներ: Այդ պատճառով համաշխարհային բանկի փորձագետները DPO ծրագրի շրջանակներում առաջարկում էին բանկերի եւ այլ վարկատու կազմակերպությունների համար  սպառողական ոլորտի օրենսդրության համանմանությամբ իրենց  հաճախորդին տեղեկատվության բացահայտման մեխանիզմներ եւ նրա հետ վարվելակերպի կանոններ սահմանել:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ՝

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում։

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության  համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա։
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ

կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ։

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն։

Նախագծով նախատեսվում է մեծացնել ոչ սպառողական վարկերի հաճախորդների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ վարկային բյուրոյի դեմ բողոքների քննման իրավասությունը հանձնել նաեւ ֆինանսական հաշտարարին։ Նախագիծը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների վարկավորման գործընթացների պարզեցմանը եւ հստակեցմանը։
 

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ
 
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքները եւս կքննվեն ֆինանսական հաշտարարի կողմից, ինչպես նաեւ Նախագծերի ընդունման դեպքում բանկերը պետք է ունենան իրենց կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված գործարար վարվելակերպի կանոնները։

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող։

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն։
 

Եզրակացություն
 
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Բանկերի եւ բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Բանկերի եւ բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն։

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա։

Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն։
 

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ
 
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


  Նախագծերով առաջարկվում է՝

1) սահմանել, որ սպառողների կողմից վարկային բյուրոյի դեմ ներկայացվող բողոքները եւս քննվում են ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։ Ընդ որում՝ առաջարկվում է սահմանել, որ վարկային բյուրոն ֆինանսական հաշտարարի գրասենյակին վճարում է տարեկան 140 հազար դրամ պարտադիր վճար,

2) բանկերի եւ այլ վարկատու կազմակերպությունների համար սահմանել հաճախորդին տեղեկատվության բացահայտման մեխանիզմներ եւ նրա հետ վարվելակերպի կանոններ։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նշյալ պահանջների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի ոչ էական։

Նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում։