Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5935-09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 751-րդ հոդվածում «արտահերթ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1-ին գլխի պահանջներին համապատասխան» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ին: