Հոդված 1 . «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների եւ երրորդ անձանց» բառերը.
2) 4-րդ մասի առաջին նախադասության «իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1-ին գլխով նախատեսված հիմքերով» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ նախադասության «գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «գրավի իրավունքը գրանցվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
4) 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: