Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն. «Օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է ներկայացվել գրանցման «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: