Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 36-րդ կետի ժե2 ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժե2 ) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար
բազային տուրքի կրկնապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի ժե3 ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ին: