Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-59312-09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 36-րդ կետի ժե2  ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժե2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի  ժե3 ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: