Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել 185.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 185.1. Ապահովված իրավունքի առարկան դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը կամ վատնելը կամ թաքցնելը
1. Ապահովված իրավունքի առարկան պարտապանի կողմից դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը կամ վատնելը կամ թաքցնելը, որը պարտատիրոջը խոշոր չափերի վնաս է պատճառել ՝
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված գործողությունները, որոնք առանձնապես խոշոր չափերի վնաս են պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ին: