Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-632-09.10.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի  ՀՕ-62-ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 5-րդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի ղեկավարը,  անկախ այդ հաստատության կազմակերպաիրավական տեսակից, չի կարող պաշտոնավարել 65 տարին լրանալուց հետո»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը միտված է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնում աշխատող անձանց համար հավասար աշխատանքային պայմանների ստեղծելուն: Գործող օրենսդրությամբ պետական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում անձը կարող է աշխատել մինչեւ 65 տարին լրանալը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բարձրագույն ուսումնական  հաստատությունների  «ՊՈԱԿ»-ների բազայի վրա հիմնադրված կրթական հիմնադրամներում նման տարիքային սահմանափակում չկա, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ ՊՈԱԿ-ների եւ հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար: