Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-634-10.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կողմերը պարտավոր են ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը արհեստակցական միության հետ»:

Հոդված 2.  Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինել «յոթնօրյա» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ  օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ