Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը «մեղադրական դատավճիռ» բառերից հետո լրացնել «դիտավորությամբ կատարված հանցագործության համար» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը 5-րդ մասից եւ 14-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «դատավորներին եւ» բառերը.
2) 2-րդ մասից հանել «դատավորների եւ» բառերը.
3) 3-րդ մասից հանել «դատավորի եւ» բառերը.
4) 4-րդ մասից հանել «դատավորների եւ», «դատավորին եւ» բառերը.
5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով.
2) 3-րդ մասի «Վերաքննիչ, տնտեսական եւ առաջին ատյանի դատարանների դատավորների» բառերը փոխարինել «Դատավորի» բառով.
3) 4-6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: