Armenian ARMSCII Armenian
Կ-0521-25.07.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9.4-րդ եւ 9.5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«9.4 հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.5 9 կիլոհերցից բարձր եւ 400 գիգահերցից ցածրհաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առեւտրի եւ ներմուծման համար` տարեկան  բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: