Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3221-09.06.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածիերկրորդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետում «չորս ամիս» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով:

Նույն մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկու անգամ կիրառվել է կարգապահական տույժ:

Նույն մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) մասնագիտական պարտականությունների չկատարելը,

2) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը

3) դատավորի կողմնակալ լինելը,

4) դատավորների խորհրդակցության եւ քվեարկության գաղտնիքը կամ ծառայո՟ղական գաղտնիքը հրապարակելը,

5) չպատճառաբանված միջամտություն գործընկերոջ դատավարական գործու՟նեությանը,

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը կարող է վտանգել դատական իշխանության հեղինակությունը

7) գործընկերոջ որոշման հետ համաձայնության կամ անհամաձայնության հրապարակային արտահայտում` նպատակ ունենալով միջամտել նրա գործունեությանը

8) դատավարության մասնակիցներին քննվող գործի հետ կապված իրավաբանական բնույթի խրհրդատվություն տալը

9) աշխատանքային օրերին աշխատանքի չգնալը,

10) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարե՟կիրթ չլինելը,

11) գործի քննության ողջամիտ կամ օրենքով սահմանված ժամկետները խախտելը,

12) անհարգելի բացակայությունը դատերից,

13) բանավոր որոշում ընդունելը եւ գրավոր չանելը,

14) իր վարույթում առկա գործերը հետը տանելը այլ դատարան տեղափոխվելիս:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագ՟րությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարա՟դա՟տության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետեւյալ կարգապա՟հական տույժերը՝

1) դիտողություն,

2) նկատողություն,

3) խիստ նկատողություն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման

««Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, սույն օրենքների նախագծերի ընդունմամբ հստակություն կմտցվի դատավորի լիազորությունների դադարման հիմքերի, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, կարգապահական տույժերի տեսակների սահմանման հարցում, կլուծվի տարբեր օրենքներում նույն դրույթների կրկնության հարցը:

Նշված օրենքների նախագծերը մշակվել են` հաշվի առնելով «Արդարադատության խորհրդի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետներ պրն Պիեր Կորնուի, պրն Հարալդ Էփընիզի եւ պրն Ջիակոմո Օբերտոյի արած փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների դիտողություններն ու առաջարկությունները: