Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3221-09.06.2004-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածիերկրորդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի`

1) 4-րդ կետում «չորս ամիս» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկու անգամ կիրառվել է կարգապահական տույժ.

3) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) մասնագիտական պարտականությունների չկատարումը.

2) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

3) դատավորի կողմնակալ լինելը.

4) դատավորների խորհրդակցության եւ քվեարկության գաղտնիքը կամ ծառայողական գաղտնիքը հրապարակելը.

5) չպատճառաբանված միջամտություն գործընկերոջ դատավարական գործունեությանը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը կարող է վտանգել դատական իշխանության հեղինակությունը.

7) գործընկերոջ որոշման հետ համաձայնության կամ անհամաձայնության հրապարակային արտահայտում` նպատակ ունենալով միջամտել նրա գործունեությանը.

8) դատավարության մասնակիցներին քննվող գործի հետ կապված իրավաբանական բնույթի խրհրդատվություն տալը.

9) աշխատանքային օրերին աշխատանքի չգնալը.

10) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը.

11) գործի քննության ողջամիտ կամ օրենքով սահմանված ժամկետները խախտելը.

12) անհարգելի բացակայությունը դատերից.

13) բանավոր որոշում ընդունելը եւ գրավոր չանելը.

14) իր վարույթում առկա գործերը հետը տանելը այլ դատարան տեղափոխվելիս:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետեւյալ կարգապահական տույժերը՝

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից: