Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-640-15.10.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 124-րդ հոդվածի առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասնհինգերորդ, տասնիններորդ, քսաներորդ, քսանմեկերորդ, քսանհինգերորդ, քսանիններորդ, երեսուներորդ կետերի «հինգապատիկի»  բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի երկրորդ, տասներեքերորդ, քսաներկուերորդ, քսանչորսերորդ  կետերի «տասնապատիկի» բառը փոխարինել «քառապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածի չորորդ, տասնչորսերորդ, տասնյոթերորդ, քսաներեքերորդ, քսանյոթերորդ կետերի, 124.3-րդ հոդվածի առաջին կետի եւ 135.2-րդ հոդվածի երկրորդ կետի «քսանապատիկի»  բառը փոխարինել «ութապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածի յոթերորդ, տասներկուերորդ, տասնվեցերորդ կետերի, 124.1 հոդվածի առաջին կետի եւ 135.2-րդ հոդվածի առաջին կետի «եռապատիկի»  բառը հանել:

Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի տասնութերորդ կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «տասներկուապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանվեցերորդ կետի «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «վեցապատիկի» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանութերորդ  կետի «յոթապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսունմեկերորդ կետի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «ութսունապատիկի» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսուներկուերորդ կետի «երեքհարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրքսանապատիկի» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 124.3-րդ հոդվածի երկրորդ կետի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 11. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 40 տոկոսի չափով»:

Հոդված 12. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի երկրորդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Երթեւեկության սահմանված արագությունը 21-40 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով»:

Հոդված 13. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի երրորդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Երթեւեկության սահմանված արագությունը 41-60 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով»:

Հոդված 14. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի չորորդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Երթեւեկության սահմանված արագությունը 61-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Հոդված 15. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հինգերոդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 16. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի վեցերոդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 20 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Հոդված 17. Օրենսգրքի 135.1 հոդվածում «հինգապատիկի»  բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով եւ «տասնապատիկի» բառը փոխարինել «քառապատիկի» բառով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով արտասահմանյան փորձը, համադրելով միջին աշխատավարձը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերի հետ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մեծ անհամամասնություն: Այդպես, օրինակ, Գերմանիայում նվազագույն ամսական աշխատավարձը 11 անգամ ավելին է, քան Հայաստանում, իսկ Ռուսաստանինը գերազանցում է շուրջ 4 անգամ: Մինչ դեռ, համեմատելով նվազագույն աշխատավարձի հետ, երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերը անհամեմատ ավելի փոքր են:

Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ միջին աշխատավարձի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերի միջեւ տեղ գտած անհամամասնությունները կմոտենան Ռուսականին եւ Գերմանականին: