Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3222-09.06.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ. «Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր՟դող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման

««Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, սույն օրենքների նախագծերի ընդունմամբ հստակություն կմտցվի դատավորի լիազորությունների դադարման հիմքերի, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, կարգապահական տույժերի տեսակների սահմանման հարցում, կլուծվի տարբեր օրենքներում նույն դրույթների կրկնության հարցը:

Նշված օրենքների նախագծերը մշակվել են` հաշվի առնելով «Արդարադատության խորհրդի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետներ պրն Պիեր Կորնուի, պրն Հարալդ Էփընիզի եւ պրն Ջիակոմո Օբերտոյի արած փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների դիտողություններն ու առաջարկությունները: