Հոդված 1. «Դատարանակազմության մասին» օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. նոր մասով «Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: