Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը «դավանանքից» բառից հետո լրացնել «ազգային փոքրամասնության պատկանելությունից,» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ եւ 19-րդ հոդվածների 6-րդ կետերը, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաեւ լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: