Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 15-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ2 » կետով.
«գ2) Օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի: »
2) 21-րդ կետը «պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: