Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.2» կետով.
«գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.».
2) 2.1-ին մասը «պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: