Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:»։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «կամ դատարան» բառերից առաջ լրացնել «կամ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածով նախատեսված որոշումների վերաբերյալ վերադասության կարգով ընդունված (հարկային եւ մաքսային մարմինների մասով՝ գանգատարկման հանձնաժողովի) որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: