Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի՝ այսուհետ օրենք 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ եւ ծառայություններ:
Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով:
2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նոտարը վավերացնելով փաստաթուղթը հաստատում է դրա օրինականությունը ու հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
Նոտարն իրավունք ունի մատուցել նաեւ ծառայություններ, այդ թվում՝ տալ իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմել գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնել իրավական այլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աշխատանքի» բառը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաեւ նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից:
Սույն մասով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:
Այլ հարգելի պատճառների առկայությամբ դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել 9-րդ հոդվածը:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
ա/ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի կողմից մատուցվող ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների վճարը վճարվում է նոտարին:
Նոտարական գործողությունների կամ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց ստացված վճարները տնօրինում է նոտարը:»
բ/ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Նոտարն իրավունք ունի ստանալ փոխհատուցում՝ նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կողմից կատարված կամ կատարվելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային, փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:
4. Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:
Նոտարի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը:
Նոտարական գործողությունների կամ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում:
5. Նոտարական գործողությունների կամ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:
Նոտարական գործողությունների կամ նոտարի կողմից մատուցվող ծառայություններից ստացված, ինչպես նաեւ նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով եւ կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում ,,հաստատում է,, բառերը փոխարինել ,,վերահսկում է,, բառերով:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում է արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, ինչպես նաեւ նոտարական պալատն իր նախաձեռնությամբ:
Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի դ/ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է արդարադատության նախարարը` իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի ա-գ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է նոտարական պալատն` իր նախաձեռնությամբ կամ արդարադատության նախարարի առաջարկով:»:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Նոտարական պալատի նախագահը եւ վարչության անդամները իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքից կտրվելու` հասարակական հիմունքներով:»:
բ) 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ հետեւյալ խմբագրությամբ`
«6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է:»:
գ) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 8-րդ մասը:
Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի օրնակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ:
Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթիբնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում` նախապատվությունը տրվում է բնօրինակին:»:
Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով`
«8. Նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող եւ քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը:»:
Հոդված 11.
Օրենքում ,,նոտարական փաստաթուղթ,, բառերը եւ դրանց բոլոր հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել ,,նոտարական ակտ,, բառերով կամ դրանց հոլովաձեւերով: