Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-6, այսուհետ` օրենք) 2-րդ եւ 3-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Այլընտրանքային ծառայության հասկացությունը եւ տեսակները
1. Սույն օրենքի իմաստով այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
2. Այլընտրանքային ծառայությանտեսակներն են՝
ա) այլընտրանքային զինվորական՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.
բ) այլընտրանքային աշխատանքային՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
3. Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի եւ հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է եւ չունի պատժի, անձի պատվի եւ արժանապատվության նվաստացման բնույթ:
Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը
1. Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնողՀայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից եւ ընտրել այլընտրանքային ծառայություն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղական զորակոչային հանձնաժողովը եւ այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը եւ անդամների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածները շարադրել հետեւյալխմբագրությամբ.
«Հոդված 7. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը եւ շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու պատճառները:
Քաղաքացու դիմումը, տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո`10 օրվա ընթացքում, նրա անձնական գործի հետ ներկայացվում է տեղական զորակոչային հանձնաժողով:
Հոդված 8. Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը
Տեղական զորակոչային հանձնաժողովը նախապատրաստում եւ հանրապետական հանձնաժողով է ներկայացնում այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմած քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերը:
Հանրապետական հանձնաժողովն այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Հանձնաժողովի նիստի ժամանակի եւ վայրի մասին դիմողը նախապես տեղեկացվում է: Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում:»:
Հոդված 4 . Օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներում «Տեղական զորակոչային» բառերը փոխարինել «Հանրապետական» բառով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Այլընտրանքային ծառայության զորակոչելու կապակցությամբ վեճեր լուծելը
Եթե հանրապետական հանձնաժողովը մերժում է քաղաքացու` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը, ապա որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում զորակոչիկն իրավունք ունիայն բողոքարկելուդատարան` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում «կցագրման թերթիկ» բառերը փոխարինել «ծանուցագիր» բառով:
Հոդված 7. Օրենքի16 - 21-րդ հոդվածները շարադրել հետեւյալխմբագրությամբ.
«Հոդված 16. Այլընտրանքային զինվորականծառայություն անցնելու կարգը
1. Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու վայրի զորամաս եւ ընդգրկվում զորամասի անձնակազմի ցուցակներում:
2. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիս է երդում եւ ստանձնում համապատասխան պարտավորություններ:
3. Այլընտրանքային զինվորական ծառայողը ծառայության է անցնում զորամասի հրամանատարի հաստատած կարգացուցակի համաձայն: Նրա վրա տարածվում են զինված ուժերի կանոնագրքերի (կանոնադրությունների) դրույթները` բացառությամբ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված պահանջների:
4. Այլընտրանքային զինվորական ծառայողը կրում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Այլընտրանքային զինվորական ծառայողների հագուստի, սննդի, հանգստի եւ քնելու պայմանների ապահովումն իրականացվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով: Այլընտրանքային զինվորական ծառայողների հանգստի եւ քնելու համար նախատեսված տարածքներն առանձնացվում են պարտադիր զինծառայողների հանգստի ու քնելու համար նախատեսված տարածքներից:
6. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոններում չի կարող նշանակվել:
7. Այլընտրանքային զինվորական ծառայողներին արգելվում է ծառայության ընդգրկել մարտական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաեւ զենք եւ զինամթերք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:
8. Այլընտրանքային զինվորական ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում եւ պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու կարգը
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպություն:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ընդգրկում է կազմակերպության հաստիքացուցակում, որոշում է նրա աշխատանքի տեսակը, կարգն ու պայմանները` ապահովելով լրիվ զբաղվածություն եւ եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպության գտնվելու վայրի զինվորական կոմիսարիատին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության կարող է փոխադրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա: Ծառայության վայր է համարվում կազմակերպությանը տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքով պատկանող տարածքը:
5. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության ընթացքում չի կարող նշանակվել ղեկավար պաշտոնում, ինչպես նաեւ զբաղվել այլ գործունեությամբ:
6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում եւ պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 18. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի պարտականությունները
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ապահովում է սննդով, սահմանված ձեւի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներով, ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:
2. Կազմակերպության ղեկավարը ծառայության վայրում պարտավոր է ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայողի անվտանգությունը, հետեւել ծառայության կատարման ընթացքին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ծառայողի հանգստի կազմակերպման եւ ընտանիքի անդամների հետ նրա տեսակցությունների համար, որոնք իրականացվում են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման եւ իրականացման համար:
Հոդված 19. Այլընտրանքային ծառայողների իրավունքները եւ պարտականությունները
1. Այլընտրանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափով: Դրամական բավարարումը վճարվում է ծառայության վայրում:
2. Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում որպես խրախուսանք կարող է տրվել 15 օրացուցային օր տեւողությամբ միանվագ արձակուրդ: Այլընտրանքային ծառայողի երեխայի ծնվելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ մահվան դեպքերում նրան կարող է տրվել լրացուցիչ արձակուրդ` մինչեւ 5 օրացուցային օր տեւողությամբ:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքերում, համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամանով այլընտրանքային ծառայողն արձակուրդից կարող է հետ կանչվել` արձակուրդի չօգտագործված օրերը հետագայում օգտագործելու պայմանով:
3. Այլընտրանքային ծառայողների խրախուսումն իրականացվում է համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ծառայության ընթացքում այլընտրանքային ծառայողները պարտավոր են պահպանել ծառայության ներքին կարգապահության կանոնները, կատարել իրենց պարտականությունները եւ համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամաններն ու հանձնարարականները, կրել սահմանված նմուշի արտահագուստ, ինքնակամ չլքել ծառայության վայրը:
5. Այլընտրանքային զինվորական ծառայողների աշխատաժամանակը կարգավորվում է ներքին ծառայության կանոններով:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի աշխատաժամանակի տեւողությունը չի կարող օրական 8 ժամից ավելի կամ պակաս լինել, բացառությամբ արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերի, որոնք կարող են իրականացվել ծառայության վայրում տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետեւանքների վերացման, ինչպես նաեւ այնպիսի ծառայողական առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված,չեն կարող կասեցվել կամ դադարեցվել:
Հոդված 20. Այլընտրանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը
1. Այլընտրանքային զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (ներառյալ` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու կամ մահանալու դեպքում) իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Այլընտրանքային ծառայության ժամկետը ներառվում է քաղաքացու ընդհանուր աշխատանքային եւ ապահովագրական ստաժում:
Հոդված 21. Այլընտրանքային ծառայողների պատասխանատվությունը
1. Այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների (ներառյալ` զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաեւ պետությանը հասցրած գույքային վնասի) համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար` օրենքով սահմանված կարգով:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների, ինչպես նաեւ պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
1. Սույն օրենքի 14-րդ եւ 16-րդ հոդվածներից բխող որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո`հնգօրյա ժամկետում:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: