Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6461-21.10.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 23-րդ հոդվածի 6-րդ մասում «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «(նաեւ էլեկտրոնային տարբերակով)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ