Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը եւ վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին զ) կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Տվյալ տեղեկատվությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: