Armenian ARMSCII Armenian
Կ-4052-27.11.2013,21.10.2014-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337  օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում

1. Համայնքի ղեկավարն աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունը.

1) համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը եւ տեղական ինքնակառավարման մարմինների` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը:

2. Համայնքի ղեկավարը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.

2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: