Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-4053-27.11.2013,21.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «կազմակերպում է» բառից հետո լրացնել «սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝» բառերը, հանել «, իրականացնում է սոցիալական աջակցության տրամադրման եւ նպաստների նշանակման աշխատանքներ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

      «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ


Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 18.07.2013թ. N 800-Ն որոշման հավելված N 1–ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով» նախատեսված է  «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» (կետ 89)  միջոցառումը:

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշման 3-րդ կետի  3)-րդ ենթակետով սահմանված է մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 30-ը` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարություն
ներկայացնելու պահանջը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սոցիալական ծառայությունների 7 տեսակ, ինչպես նաեւ սահմանված է, որ կարող են տրամադրվել նաեւ օրենքով չարգելված սոցիալական ծառայություններ եւս: ՀՀ կառավարության որոշումներով սոցիալական ծառայություններից յուրաքանչյուրի համար սահմանված է տրամադրման կարգ: ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված է դրամական վճարների իրականցման լիազորությունները վերապահել մեկ միասնական մարմնի, դրանցից տարանջատելով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ ապահովել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձին (ընտանիքին)` իր սոցիալական խնդիրներին համարժեք տրամադրել սոցիալական ծառայությունների փաթեթ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի հանրապետության կառավարության ծրագրի 3.4.1 «Սոցիալական քաղաքականությունը» բաժնով նախատեսվել է սոցիալական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի  ամբողջական եւ լիարժեք ներդրում՝ սոցիալական համալիր ծառայությունների տրամադրում  «Մեկ պատուհանի»
սկզբունքով

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթների սահմանում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու համար:

Նշված նախագծի ընդունումով կապահովվի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը` բարձրացնելով սոցիալական ծառայությունների որակը եւ մատչելիությունը: Կհստակեցվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման (այդ թվում միասնական ընդունարաններ), դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի
առկայության տեսանկյունից:

Օրենքի նախագծով սահմանվում են նաեւ անհատական սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմնակերպությունների տեսակները, դրանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հիմնական տեսականին, սոցիալական կազմակերպությունների համագործակցության ցանցի ձեւավորման հիմնական նպատակներն ու սկզբունքները, գործունեության մեխանիզմները, միջգերատեսչական համագործակցության ձեւերը: Փաթեթով ներկայացվում են նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշված երկու օրենքների նախագծերով համապատասխանեցվում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները` «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող դրույթների հետ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի` ոլորտը սպասարկող տեղակալը եւ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը

6. Ակնկալվող արդյունքը

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն: