1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է լրատվության միջոցների օգտագործմամբ, պատճառել է խոշոր վնաս, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Հոդված 2. Oրենսգրքի 170.3-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`
«Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը, հաշվապահական գրքերում կամ հարկման հիմք համարվող այլ փստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով, նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից քսանհազարապատիկի չափով: «Խոշոր չափ» է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը»:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսական խախտումների ապաքրեականացման հանգամանքով: Նախագծով առաջարկվում է տնտեսական խախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության փոխարեն կիրառել վարչական պատասխանատվություն` արդյունքում էապես ավելացնելով տնտեսական եւ հաշվապահական խախտումների համար նախատեսված տուգանքների չափը: