Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6501-27.10.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6-ի այսուհետ` օրենսգիրք) 1503 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 1503. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ/կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը`

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկելը առանց այդ ճանապարհների  տնօրինողի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային  ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանարաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում մինչեւ հինգ հարյուր կիլոգրամ եւ ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

Սույն օրենսգրքի 1503 _ րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են՝ Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝  համապատասխան համայնքի բյուջե:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: