Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6502-27.10.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի,  ՀՕ-186, այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր 15.6 ենթակետով`

«15.6. Չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցին  օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով  մեկանգամյա  փոխադրման  իրականացման հատուկ թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքը   ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: