Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-326-14.06.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.

«29) սարքավորումների եւ արտադրական նշանակության այլ տեխնիկայի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր - 8419, 8422, 8433-8438, 8444-8465, 8474-8480) իրացումը.»։

Հոդած 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայումս պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության դերի վերականգնումը: Այդ առումով հիմնական խնդիրներն են հանդիսանում շուկայական տնտեսության պայմաններում կայուն եւ արդյունավետ գործող, ներքին եւ արտաքին շուկաներին նպատակաուղղված, արդյունաբերական համակարգի ընկերությունների արտադրության արդյունավետության բարձրացմանը նպաստելը` հիմնված արտադրության նորացման եւ մրցունակ արտադրանքի թողարկման վրա, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված խնդիրների լուծումը:

Ներկայացված օրինագծերով առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 84 ապրանքային դիրքի մի շարք ապրանքների (սարքավորումների եւ արտադրական նշանակության այլ տեխնիկայի) ներմուծումը եւ իրացումը ազատել ԱԱՀ-ից։ Ներկայումս արտադրական միջոցները հիմնականում ներմուծվում են եւ դրանց գերակշիռ մասը հարկվում է սահմանի վրա, ինչը ֆ ինանսական դժվարություններ է առաջացնում արտադրության կազմակերպողների համար։

Մշակող արդյունաբերության (սննդամթերքի՝ ներառյալ խմիչքների եւ տեքստիլի արտադրության) եւ մի շարք այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումների եւ արտադրական նշանակության այլ տեխնիկայի հետ կապված գործարքները եւ գործառնությունները ԱԱՀ-ից ազատելը նպատակ է հետապնդում.

- նպաստել արտաքին շուկայի պահանջներին հա՟մա՟պա՟տասխանող եւ մրցունակ ժամանակակից արտադրատեսակներիարտադրության ծավալների աճին,

- աջակ՟ցել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը արտադրության մեջ,

- համախառն ներքին արդյունքի մեջ մեծացնել վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը,

- օժանդակել ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրությունների ստեղծմանը,

- բարձրացնել արտադրության արդյունավետությունը,

- խթանել տեղական ներդրումների ծավալների մեծացմանը։