Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել 9.1.1 ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
9.1.1 | հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում` | |
9.1.1.1 | Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի |
500-ապատիկի չափով |
9.1.1.2 | Երեւան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի | 300-ապատիկի չափով |
9.1.1.3 | Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի | 200-ապատիկի չափով |
9.1.1.4 | մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի | 100-ապատիկի չափով |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: