Armenian ARMSCII Armenian
Կ-6521-03.11.2014-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1.1-ին ենթակետով.
 
 


«9.1.1
 հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում`
 

9.1.1.1
Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան
 բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.1.1.2
Երեւան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան  բազային տուրքի
300-ապատիկի չափով

 

9.1.1.3
Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի
  
200-ապատիկի չափով
9.1.1.4
մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան  բազային տուրքի 
 100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: