Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի`
1. 16-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «Հիմնական» բառը փոխարինել «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.
2. 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:».
3. 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով, 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.
4. 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանված հիմնական» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով, իսկ «գործակիցը, հիմնական» բառերը փոխարինել «գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով.
5. 55-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին: